1. Ի՞նչ է Digilib-ը։
Digilib-ը կամ «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»ը համացանցում գործող համաշխարհային գրադարանային համակարգում հայերէն գրաւոր մշակոյթի յուշարձանների թուանշային շտեմարան է, որը հնարաւորութիւն է տալիս օգտուել աշխարհի հնագոյն ժողովուրդներից մէկի՝ հայերի դասական, նոր ու նորագոյն շրջանի հարուստ գրականութիւնից։
2. Ի՞նչ է առաջարկում Digilib-ը։
«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»ը պարունակում է.
ա) 5-18-րդ դարերի Հայ դասական մատենագրութիւնը, բ) 1850-2000 թուականների Արեւմտահայ եւ Սփիւռքի գրականութիւնը,
գ) Հայագիտական եւ հայերէնագիտական գրականութիւն (զանազան ձեւաչափերով գրքեր եւ յօդուածներ),
դ) Մատենագիտական ցանկեր (հայագիտութեան հետազօտութիւնների ցանկացած ոլորտի վերաբերեալ),
ե) Յղումների համակարգ (մատչելի կլինի մօտ ապագայում)։
3. Ո՞ւմ համար է նախատեսուած Digilib-ը։
«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ի ծառայութիւններից սկզբունքօրէն կարող է օգտուել իւրաքանչիւր ոք, ով հետաքրքրւում է հայերէն գիտագեղարուեստական գրականութեամբ։
Գրադարանում եղած գրականութիւնն ու գրադարանի կողմից մատուցուող ծառայութիւնները մեծապէս կարող են օգտակար լինել ուսանողներին, մագիստրներին ու ասպիրանտներին, ակադեմիական հետազօտութիւններով զբաղուող անձանց, հրատարակչական հաստատութիւններին։
4. Կարո՞ղ եմ անվճար օգտուել Digilib-ի ծառայութիւններից։ Եթէ ոչ, ի՞նչ է անհրաժեշտ։
«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում տեղադրուած են բաց մատչելիութեան տեքստեր, գրքեր ու յօդուածներ (ազատ են ընթերցանութեան համար)։ Գրադարանի լիակատար բովանդակութեանը հասու դառնալու համար անհրաժեշտ է բաժանորդագրուել։
5. Հնարաւոր է արդեօ՞ք ներբեռնել որեւէ նիւթ Digilib-ից։
Հնարաւոր է տեքստերի, գրքերի, յօդուածների կամ առանձին հատուածների վճարովի ներբեռնում։
6. Հնարաւոր է արդեօ՞ք միաժամանակ մի քանի գործածողների դիմում նոյն նիւթին ։
Այո՛, գրադարանը հնարաւորութիւն է տալիս նոյն նիւթի համաժամանակեայ գործածում բազմաթիւ անձանց։
7. Որոնման ի՞նչ հնարաւորութիւններ ունի Digilib-ը։
Դուք կարող էք որոնել Ձեզ հետաքրքրող ցանկացած գիրք, յօդուած կամ թեմա։
Միաժամանակ Դուք կարող էք որոնել Ձեզ հետաքրքող ցանկացած բառ կամ արտայայտութիւն գրքերում, յօդուածներում կամ թեմաներում։
8. Ի՞նչ լրացուցիչ ծառայութիւններ կարող է առաջարկել Digilib-ը։
1. Digilib-ը կարող է ընդունել գրքերի (կամ առանձին հատուածների) ու յօդուածների թուանշանացման պատուէրներ։
2. Digilib-ը կարող է պատրաստել մատենագիտական տեղեկանքներ հայագիտական հետազօտութիւնների համար՝ միաժամանակ աշխատանքներում ընդգրկելով նաեւ մասնագէտ-հայագէտների։
9. Ի՞նչ ձեւաչափով կարող էք տրամադրել նիւթը։
Գրադարանը կարող է նիւթեր տրամադրել ընդհանուր տարածում ունեցող ցանկացած ձեւաչափով։
10. Ինչպէ՞ս կարող ենք տեղեկացնել նկատուած վրիպակների մասին։
Նկատուած վրիպակների մասին կարող եք տեղեկացնել՝ նամակ ուղարկելով dlinfo@aua.am հասցէով։
11. Ինչպէ՞ս կարող ենք օժանդակել Ձեր աշխատանքներին։
Շնորհակալութեամբ կընդունենք ցանկացած օժանդակութիւն։ Մասնակցութեան ձեւաչափն ու անելիքը պարզելու համար խնդրում ենք գրել dlinfo@aua.am հասցէով։